ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընտրությունների որակը նույնն է

Ընտրությունների որակը նույնն է
02.04.2017 | 20:04

Ինչքան ուզում ես կառավարման համակարգ ու ԸՕ բարեփոխիր, տեղամասերը լցրու նորագույն սարքավորումներով, ընտրության որակը դրանից չի բարելավվում: Հիմա պարզապես տարբեր խախտումներն արվում են «տեխնոլոգիապես փաթեթավորված»: Օրվա ընթացքում լսեցինք գրեթե նույն ընտրախախտումների մասին, որոնք կյանքի «իրավունք» են վաստակել անցած քսան տարիների ընթացքում: Իհարկե, հիմա լցոնումների ժամանակներն անցել են, բայց համատարած է ընտրակաշառքը, որը, ինչպե ցույց տվեց Կոնդի այսօրվա դեպքը, չի բացահայտվում անգամ այն ժամանակ, երբ բռնվել է փող տալու, վերցնելու կոնկրետ դեպք: Չի բացահայտվում, որովհետև փող վերցնող հազարավոր մարդիկ դառնում են համակարգի հանցագործությունների մեղսակից, եթե կուզեք` մասնակից: Բայց պետք չէ մարդկանց մեղադրել, դատապարտել, որովհետև ընտրակաշառքը գործոն է դառնում, երբ ընտրողներն այլընտրանք, փակուղին հաղթահարելու ելք չեն տեսնում: Մարդիկ ներքուստ զգում են, համոզված են, որ Հայաստանում իշխանություն չի փոխվելու և առաջնորդվում են «շնից մազ պոկելը քյար է» տրամաբանությամբ:

Հայաստանում վաղուց քաղաքականություն չկա. ընտրարշավը, իր մեկ ամսով, ընտրությունները, իրենց մեկ օրով, չէին կարող բեկումնային փոփոխության բերել և, մեծ հաշվով, արտացոլում են ապաքաղաքական այն վիճակը, որ կա երկրում:
Ռուբեն Բաբայանը` քաղաքացիական մտածողությամբ ու արժանապատվությամբ բացառիկ մտավորականը, հույսը դրել է քաղաքակրթական փոքրամասնության վրա: ՈՒ ճիշտ է արել, որովհետև որակը, նորը, կրեատիվը կախված են հենց այդ մարդկանց էլեկտորալ վարքագծից: Բայց այս ընտրությունները կորսված են նաև այս առումով: Առավելագույնը` «քաղաքակրթական փոքրամասնությունը» կարող է մի աղոտ լույս լինել այն մեծ խավարում, որն ապրիլի 2-ի անտարբեր մեծամասնության ընտրության հետևանք է: Չնայած, մխիթարվենք աղոտ լույսով ու նրանով, որ խավարը համատարած ու անշրջելի չէ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ